ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ դեսպանին ներկայացրել է ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունները

ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ դեսպանին ներկայացրել է ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը ներկայացրել է պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև Ադրբեջանում պետական աջակցություն ունեցող համակարգված հայատյացությունը։

Թաթոյանը Կոպիրկինին ներկայացրել է կորոնավիրուսի ընթացքում ՌԴ ՄԻՊ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր է եղել միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակն աչքի է ընկել մեծաթիվ ռազմական հանցագործություններով՝ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից մինչև գերիների խոշտանգում, սպանություն, դիակների պղծում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---