ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություն տրամադրել նոյեմբերի 11-ին առևանգվածների մասին

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություն տրամադրել նոյեմբերի 11-ին առևանգվածների մասին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ միջնորդությունը և Ադրբեջանին պարտավորեցրել նոյեմբերի 11-ին առևանգված քաղաքացիական 10 անձի մասով տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։

Բացի այդ, հայ 9 ռազմագերու մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել նրանց վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն, որի կետերից մեկով նախատեսված է զոհվածների մարմինների և գերիների փոխանակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գերիների փոխանակման գործընթացը կսկսի մարմինների փոխանակումից հետո։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---