ՌԴ ԱԻՆ-ը ԿԽՄԿ-ին և Ադրբեջանին է փոխանցել Արցախում անհետ կորածների ցուցակը21 նոյեմբերի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմի խաչի միջազգային կոմիտեի դաշտային առաքելության ներկայացուցիչ Պասկալ Հանթին և Ադրբեջանի ներկայացուցչին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների ցուցակը։ Հանթի հետ հանդիպումը տեղի է ունեցել Ստեփանակերտում։ Ցուցակը կազմվել է ՌԴ ԱԻՆ խնդրանքով։ Ըստ Սոլովյովի՝ ցուցակում հիմնականում երիտասարդների անուններ են։ ԿԽՄԿ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ կնպաստի նրանց ճակատագիրը պարզելուն, գրում է ՏԱՍՍ-ը։ Այդ նույն ցուցակը փոխանցվել է Ադրբեջանին։ «Ադրբեջանական կողմն ասել է, որ ցուցակն արդեն մշակվում է։ Այսինքն իրենք իրենց ալիքներով նույնպես այդ ցուցակները փոխանցել են, արդեն աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»,- ասել է Սոլովյովը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |