Հումանիտար բեռով ՌԴ ԱԻՆ 2-րդ շարասյունը Ռոստովից ուղևորվել է Արցախ21 նոյեմբերի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հումանիտար բեռով ՌԴ ԱԻՆ 2-րդ շարասյունը Ռոստովի շրջանից ուղևորվել է դեպի Արցախ։ Ընդգրկված է անձնակազմի մոտ 40 անդամ և 35 միավոր տեխնիկա։ ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը նոյեմբերի 21-ին արդեն կհասնի Ստեփանակերտ, տեղեկացնում է կառույցի մամուլի ծառայությունը։ Ձևավորված երկու շարասյունով Ստեփանակերտ կտեղափոխվի 345 տոննա բեռ։ Հատուկ տրանսպորտով նաև շինանյութ է տեղափոխվում սոցիալական ենթակառուցվածքների և տուժած մարդկանց տների վերականգնման համար։ ՌԴ ԱԻՆ խմբավորումը տեղի իշխանությունների հետ համատեղ շարունակում է գնահատել ավերածություններն ու վնասը Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |