Ընդդիմադիրների հերթական ցույցը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (վիդեո)21 նոյեմբերի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցությունները կրկին հանրահավաք են հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փոխանցում է Para Tv-ն։ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե ցույցերը շարունակվելու են այնքան, մինչև Փաշինյանը չհեռանա, ըստ նրա՝ «Փաշինյանը երկրի ազգային անվտանգության համար վտանգ է»։ Հավաքի մասնակիցները կրկին վանկարկում են «Նիկոլ, դավաճան»։ Ազատության հրապարակի բեմից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, թե ՀՀ-ում ռազմական դրության երկարաձգումն անօրինական է՝ արձագանքելով ոստիկանության զգուշացմանը, թե հավաքներ կազմակերպել չի կարելի։
Նոյեմբերի 20-ին Երևանի մի շարք հատվածներում ցույց իրականացնող քաղաքացիները բերման էին ենթարկվել։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |