ՌԴ ՊՆ ղեկավար Շոյգուն մեկնել է Բաքու![]() 21 նոյեմբերի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Բաքու, փոխանցում է «Իզվեստիան»։ Բաքու այցից անմիջապես առաջ Շոյգուն Երևանում էր, բանակցություններ էր վարում Հայաստանից իր գործընկերոջ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է, և այդ խնդիրը դրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։ Ընթերցեք նաև․ Շոյգուն՝ Փաշինյանին․ ԼՂ-ում մեր գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |