Փաշինյան․ Պետք է ապահովել ԼՂ-ի բնակիչների վերադարձն իրենց տներ, կան մի շարք չլուծված հարցեր21 նոյեմբերի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում գլխավորը հարցի հումանիտար կողմն է, անհրաժեշտ է ապահովել Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի բնակչության անվտանգությունը, սակայն կան այլ չլուծված հարցեր։ «Բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանի բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»,-ասել է նա։ Լավրովի խոսքով՝ առաջին պլանում այն հարցերն են, որոնք պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում»։ «Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարության՝ միջգերատեսչական կենտրոնը, որը ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով»,-ասել է նա։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։ Ընթերցեք նաև․ Շոյգուն՝ Փաշինյանին․ ԼՂ-ում մեր գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |