Ֆրանսիայի կողմից ԼՂ-ին հումանիտար օգնությամբ 1-ին ինքնաթիռը ժամանել է ՀՀ23 նոյեմբերի 2020 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է հասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված Արցախի համար հումանիտար օգնության բեռով առաջին ինքնաթիռը։ Այդ մասին ֆեյսբուքան իր էջում տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Հայաստան են բերվել բժշկական սարքավորումներ և դեղորայք՝ ամրապնդելու համար հայկական առողջապահական համակարգի հնարավորությունները, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ` այժմ ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների համար։ Նշվում է, որ հաջորդ չվերթը Ֆրանսիայից սպասվում է նոյեմբերի 27-ին։ Նոյեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի ճանաչման մասին կոչն ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Սենատը որոշել էր քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |