Հայկական Վազգենաշենը գյուղացիները լքել են վերջին ժամերին` ադրբեջանական զորքի ներկայությամբ23 նոյեմբերի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Աղամի շրջանի հետ ադրբեջանական կողմին է անցել նաև Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղը, բնակիչներն այդ մասին իմացել են միայն վերջին ժամերին ու դուրս եկել այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքն արդեն համայնքում է եղել։ Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Բաբայանն իր էջում պատմել է, թե ինչպես են նոյեմբերի 20-ին գյուղ մտած ադրբեջանցիները գողացել իր հոր՝ համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանի մեքենան, ապա գերեվարել նրան ու եղբորը և բաց թողել միայն անմջական հրամանատարի հետ «լեզու գտնելուց» հետո։ Օգտատերը հրապարակավ հարց է ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, թե որտեղ էր ռուսական զորքն ու ինչու չի կազմակերպվել խաղաղ բնակչության ապահով դուրսբերումը։ Ավելի վաղ նաև համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում ու վիրավորում գյուղը լքել պատրաստվող հայերին։ Տարածված տեսանյութում երևում է, որ Վազգենաշենից մի ընտանիք իրերն է հավաքում ու տեղավորում մեքենայի մեջ, իսկ ցանկապատից այն կողմ ադրբեջանցի զինվորներն են։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |