ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը վարչապետի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է սկսում![]() 23 նոյեմբերի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որպես քաղաքացի մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն Փաշինյանի վարած գործունեության արդյունքում «Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով»։ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունն անկարող է երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ։ Պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու հանրայնացումից ժամեր առաջ քաղաքական 17 կուսակցություն, այդ թվում՝ ՀՅԴ-ն, պահանջել էր վարչապետի հրաժարականը։ Նոյեմբերի 10-ից սկսած Երևանում շարունակվում են հրաժարականի պահանջով բազմամարդ բողոքի ակցիաներ։ Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |