Բերդաշեն գյուղի նռան այգիներում հայեր են, հարևան այգիներում՝ ադրբեջանցիներ![]() 23 նոյեմբերի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Մարտունու շրջանի Բերդաշեն և Վազգենաշեն գյուղերում նռան բերքահավաք է, հայ գյուղացիների տնկածնռները Բերդաշենում հավաքում են բերդաշենցիները, իսկ Վազգենաշենում՝ ադրբեջանցիները։ PanARMENIAN.Net ը Բերդաշեն գյուղի նռան այգիներում հայերի և ադրբեջանցիների միջև լարված իրավիճակի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկությունները ճշտելու համար զրուցել է գյուղում նռան այգու սեփականատերերից մեկի հետ, ով չցանկացավ հրապարակել իր անունը։ Նրա խոսքով՝ Բերդաշենի և Վազգենաշենի նռան այգիներն իրար կից են, այս պահին ադրբեջանցիները Վազգենաշենի նռան այգիներում են, ոչ Բերդաշենի այգիներում։ Բերքահավաքն իրականացվում է կողմերի զինված ուժերի ներկայացուցիչների հսկողությամբ։ Վազգենաշենը սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |