Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի

PanARMENIAN.Net - Յոթերորդ դարի ճարտարապետական նմուշներից մեկի ՝ Թալինի մայր տաճարի ճարտարապետաշինարարական ռեստավրացիոն նախագծման փուլի աշխատանքները սկսվել են 2020-ի հունիսից։

Կամսարականների իշխանական տոհմի կողմից կառուցված այս եկեղեցին՝ դարերի արհավիրքից հետո կվերականգնվի «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անմիջական նախաձեռնությամբ։ Ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և բազմաթիվ մասնագետների միջամտությամբ արվում է հնարավորը՝ պահպանելու համար տաճարի նախնական տեսքը։

Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում գտնվող եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի այս եկեղեցու մասին VNews-ը ֆիլմ է պատրաստել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---