ԼՂ-ում ականի պայթյունից վիրավոր է ԱԻՆ-ի 4 աշխատակից ու 1 ռուս խաղաղապահ, մեկ ադրբեջանցի մահացել է

ԼՂ-ում ականի պայթյունից վիրավոր է ԱԻՆ-ի 4 աշխատակից ու 1 ռուս խաղաղապահ, մեկ ադրբեջանցի մահացել է

PanARMENIAN.Net - Մատաղիսի շրջանում Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության 4 աշխատակից և մեկ ռուս խաղաղապահ ականի պայթյունից վիրավորվել են, մի ադրբեջանցի զինվորական մահացել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ռուս զինվորականը տեղափոխվել է Բաքվի հոսպիտալ, կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---