Ռիտա Սարգսյանին վերջին հրաժեշտը խիստ ընտանեկան միջավայրում կանցկացվի![]() 24 նոյեմբերի 2020 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյանկը։ Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։ «ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը», - ասվում է հայտարարության մեջ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը 58 տարեկան էր։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում։ Ավելի ուշ նրան տեղափոխել էին արտերկիր: Ռիտա Սարգսյանը ծնվել էր 1962 թվականին՝ Ստեփնակերտում։ 2010 թվականից նա արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնող «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հիմնադրամի ջանքերով վերակառուցվել և վերազինվել է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։ Առաջին տիկինը 2011 թվականին ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը: Դրա նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Նրա ջանքերով 2012-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որի միջոցներով կառուցվել է հատուկ դպրոց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |