ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը նվազել են մինչև 26,000. Եվս 30 մահ կա![]() 24 նոյեմբերի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 127,522-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 813-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում թեստավորվել է 1977 մարդ։ Ընդհանուր առմամբ, 490,370 թեստ է արվել։ Ապաքինվել է ևս 3845 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 98,944 է, փաստացի բուժվողներինը` 26,069-ը։ Մահվան ևս 30 դեպք կա, 26-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2002 դեպք կա, այլ պատճառով՝ 507: Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |