ՄԱԿ-ն աշխատում է ԼՂ-ում ականազերծման առաքելության շտապ տեղակայման ուղղությամբ![]() 24 նոյեմբերի 2020 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ականազերծման ծառայությունը մտադիր է արդեն դեկտեմբերի սկզբին սկսել գնահատել Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ օգնությունը՝ այնտեղ մասնագետների շտապ տեղակայման նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ խաղաղախահ գործողությունների դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։ «ՄԱԿ ականազերծման ծառայությունն աշխատում է Լեռնային Ղարաբաղում առաքելության շտապ տեղակայման ուղղությամբ, ըստ կողմերի համապատասխան հարցման, և, համագործակցելով ՄԱԿ մյուս բաժանմունքների և արդեն տեղում գտնվող երկրների ներկայացուցիչների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ, հավանաբար, գնահատման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերին։ Նոյեմբերի 23-ին Մատաղիսի շրջանում Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության 4 աշխատակից և մեկ ռուս խաղաղապահ ականի պայթյունից վիրավորվել են, մի ադրբեջանցի զինվորական մահացել է: Photo. TASS
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |