Իսպանիայի կոնգրեսն ընդունել է ԼՂ հարցով հերթական հայամետ միջնորդությունը24 նոյեմբերի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական հայամետ առաջարկ-միջնորդությունը։ Դրանով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկն առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել։ Նոյեմբերի կեսին Իսպանիայի կոնգրեսն ընդունել էր Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյարիտուի մեկ այլ առաջարկ-միջնորդություն։ Ինյարիտուն նոյեմբերին այցելել էր Արցախ և իր աչքերով տեսել այնտեղ տիրող վիճակը։ Նա Բասկերի երկրից ընտրված պատգամավոր է։ Այցի ժամանակ Ինյարիտուն նշել էր, որ Արցախ ժամանելու նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել ԱՀ-ին ու նրա ժողովրդին, և անձամբ ծանոթանալու ներկայումս հանրապետությունում տիրող իրավիճակին ու դրա դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |