Դոլարի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում 519 դրամի է հասել![]() 24 նոյեմբերի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ի դրությամբ դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում հասել է 510 դրամի։ Rate.am-ի տվյալներով՝ ՀՀ բանկերի սահմանած փոխարժեքներով դոլարի առքի ամենաբարձր արժեքը 510 դրամ է, վաճառքի ամենացածրը՝ 518 դրամ։ Իսկ որոշ փոխանակման կետերում դոլարի համար արդեն 519 դրամ են տալիս։ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ գործառնություններ կիրականացնի ՀՀ արտարժութային շուկայում։ ԿԲ հայտարարության մեջ ասվում է նաև, որ բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |