«Իմ քայլից» Երևանի ավագանու անդամը վայր է դրել մանդատը, մյուսը՝ դուրս եկել խմբակցությունից24 նոյեմբերի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը վայր է դնում մանդատը, նույն խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին։ Այդ մասին Երևանի ավագանու նիստին հայտարարել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, որը վարում էր նիստը քաղաքապետի հիվանդության պատճառով։ Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին, Աբգարյանը կշարունակի ավագանու անդամի իր լիազորությունները։ Ավելի վաղ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ավագանու անդամի մանդատից հրաժարվելու որոշման մասին այն բանից հետո, երբ որպես կամավոր մեկնել էր սահման ու պատերազմի ավարտից հետո հետ վերադարձել։ «Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլևս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երևանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։ Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»,-ասվում էր գրառման մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |