Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել ՀՀ՝ Covid-19-ի դեմ պայքարին աջակցելու24 նոյեմբերի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով ՀՀ առողջապահության նախարարության դիմումին ի պատասխան Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել Հայաստան՝ 5 շաբաթով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու, փոխանցում են UK-Med-ից։ Բժիշկները UK-Med հասարակական կազմակերպությունից են, նրանց՝ ՀՀ գալը հնարավոր է դարձել UK Aid-ի ֆինանսավորմամբ։ Համաճարակների ու արտակարգ իրավիճակների ուղղությամբ մասնագիտացած թիմը ղեկավարում է UK-Med-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Վայթվիքը։ Նա նշել է, որ իրենք պատրաստվում են աջակցել հայ բուժաշխատողներին, որոնք ծանր հիվանդների են բուժում, խորհրդատվություն տրամադրել վարակների վերահսկման հարցում՝ պահպանելով բուժանձնակազմի ու պացինետների առողջությունը։ UK-Med-ը Հայաստանին աջակցել է նաև 1988-ի երկրաշարժի ժամանակ։ Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 127,522-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 813-ով։ Առողջացածների ընդհանուր թիվը 98,944 է, փաստացի բուժվողներինը` 26,069-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2002 դեպք կա, այլ պատճառով՝ 507: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |