ՍԴ նախկին դատավորը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող Մանուկյանին![]() 24 նոյեմբերի 2020 - 15:00 AMT PanARMENIAN.Net - 2003-ից 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ միանալով ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին։ «Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար», - Aysor.am-ին ասել է Բալայանը՝ նշելով, որ ամենաօրինական և իրավաչափ պահանջն է իր ներկայացրածը։ Նա ասել է, որ հացադուլ է անելու մինչև Փաշինյանը հրաժարական տա՝ քրեական պատասխանատվության ենթարկելով։ Ըստ Բալայանի` քննչական մեկուսարանը Փաշինյանի համար բավական ապահով վայր է։ Նոյեմբերի 23-ին ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը վարչապետի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ էր սկսել, նրա խոսքով՝ այս իշխանությունն անկարող է բանակցել և արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ։ Նոյեմբերի 10-ից սկսած՝ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հանրայնացումից հետո Երևանում շարունակվում են հրաժարականի պահանջով բազմամարդ բողոքի ակցիաներ։ Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |