Էկոնոմիկայի նախարարն ազատման դիմում է գրել![]() 24 նոյեմբերի 2020 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել, փոխանցում է նրա խոսնակ Աննա Օհանյանը։ «Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- գրել է խոսնակը։ Խաչատրյանը նախարարի պաշտոնում էր նշանակվել 2019-ի հունիսի 1-ին։ 2018-ի հոկտեմբերի 15-ից նա նշանակվել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Ավելի վաղ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո հրաժարական էին ներկայացրել կամ աշխատանքից ազատվել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |