Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը![]() 24 նոյեմբերի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Մահացել է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա որդին՝ Սիփան Պետրոսյանը։ Աստվածատուր Պետրոսյանը Արցախի ազգային ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներից է։ 1991 թ. Աստվածատուր Պետրոսյանն անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։ 1992թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական։ Ակտիվորեն մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։1993-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1998թ․ պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |