ՌՈ-ի հորդորը՝ հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը24 նոյեմբերի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ի պատերազմի ընթացքում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ: Նրանցից շատերը զինադադարի հաստատումից հետո արդեն վերադարձել են, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանությանը: Ոստիկանությունը հիշեցնում է, որ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք՝ Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակումից հետո։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |