Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ գծով հայտարարության իրականացման մանրամասներն ու ասպեկտները![]() 25 նոյեմբերի 2020 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի բոլոր մանրամասներն ու ասպեկտները։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Կարծիքներ են փոխանակվել Հրադադարի վերահսկման կենտրոնի ստեղծման աշխատանքների վերաբերյալ։ Պուտինը տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետ կերպով պահպանում են հրադադարի ռեժիմն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Շեշտվել է անհետաձգելի հումանիտար հարցերի լուծման առաջնայնությունը, որոնք կապված են փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, հոգևոր և մշակութային օբյեկտների պահպանման հետ, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը։ Կողմերը կարևորել են տարածաշրջանունում կայունության և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված որոշումների հետևողական և լիարժեք կատարման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |