ՀՀ-ում կորոնավիրուսի 1563 նոր դեպք կա և 44 մահ![]() 25 նոյեմբերի 2020 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 129,085-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1563-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է ևս 1969 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 100,913 է, փաստացի բուժվողներինը` 25,619-ը։ Մահվան ևս 44 դեպք կա, 38-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2040 դեպք կա, այլ պատճառով՝ 513: Մեկ օրում թեստավորվել է 4198 մարդ։ Ընդհանուր առմամբ, 494,568 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |