Փաշինյան․ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցություններով![]() 25 նոյեմբերի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը Արցախի կարգավիճակի վերաբերյալ անփոփոխ է՝ այն պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների արդյունքում։ «Դուք գիտեք ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել»,-ասել է Փաշինյանը ՏԱՍՍ-ին հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում կարգավիճակի մասին։ «Փաստացի կա կոնսենսուս, առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համամիտ է այդ տեսակետին, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ՄԽ համանախագահության շրջանակում։ Եվ այն հարցերը, որոնց լուծում չի տրված համատեղ հայտարարության մեջ, պետք է քննարկման առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-ասել է Փաշինյանը։ Նա նշել է, թե ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, հավանաբար, չի սահմանափակվի 5 տարով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատում կմեկնարկեն Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկումները։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |