Ո՞ր արցախցիները ՀՀ կառավարությունից միանվագ 68,000 դրամ օգնություն չեն ստանա25 նոյեմբերի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հայտարարվել է, որ Արցախից ՀՀ տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68,000-ական դրամ աջակցություն։ Ավելի ուշ հրապարակվել է նաև ցանկը, թե ովքեր կարող են օգտվել այդ աջակցությունից, ովքեր՝ ոչ։ Դիմումը մերժվում է, ● եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, և ծնողը Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու չէ, ● եթե 2020-ի հունվարից սեպտեմբերի 30-ը որևէ պահի նա ՀՀ-ում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել, կամ այդ ընթացքում նա ՀՀ-ում հաշվառված է եղել որպես անհատ, ձեռնարկատեր կամ դադարեցրել է ձեռնարկատիրոջ գործունեությունը ● եթե շահառուի անվամբ 2020-ի հոկտեմբերի համար նաև Արցախի պետբյուջեից կամ համայնքային բյուջեից աշխատավարձ/եկամուտ է ստացել, ● եթե շահառուն տղամարդ է` ծնված 1962-ի նոյեմբերի 10-ից 2002-ի սեպտեմբերի 27-ը, և չունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ● եթե 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահառուն ունի Հայաստանում կամ Արցախում կենսաթոշակ ստանալու իրավունք, և հոկտեմբերին կենսաթոշակի չափը կազմել է 68,000 դրամից ավելի, ● եթե շահառուն 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չի գտնվել Հայաստանում կամ Արցախում, ● եթե շահառուի համար առկա է հաստատված դիմում: Ծրագրի շահառուներին տրվում է լրացուցիչ միանվագ 15,000 դրամ (կեցավայրի ծախսերի փոխհատուցում), եթե նրանք ՀՀ-ում չունեն սեփականության կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)։ Դիմելու համար պետք է օգտվել էլեկտրոնային եղանակով ստեղծված օոliոe.ssa.am հարթակից՝ նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ Անչափահաս երեխաների գումարը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը կամ ծնողներից մեկը հանդիսանում է ծրագրի շահառու: ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբի ֆեյսբուքյան էջին ուղղված բազմաթիվ արցախցիների բողոքներին՝ կապված հայտի լրացման հետ առաջացող խնդիրների հետ, շտաբը հորդորում է մոտենալ տարածքային սոցիալական բաժիններ՝ դիմումն առձեռն լրացնելու համար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |