Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքն ընդարձակվում է25 նոյեմբերի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» հիմնադրամն առկա միջոցներից 512 մլն 310 հազար դրամ ($1 միլիոն) է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 դրամի» հիմնադրամին): Նշվում է նաև, որ հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավելի զինվորի՝ 300-ի փոխարեն 600-ի: «Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն դրամի ($351,350) նվիրաբերության պայմանագիր։ Գումարը կփոխանցվի ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների»,- փոխանցում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը: Հիմնադրամը և պետությունը կգնեն նաև ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականի ուսման համար անհրաժեշտ պլանշետներ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |