Պեսկով․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը չի ընդլայնվում՝ Հումանիտար կենտրոնի աշխատանքը պետք է տարանջատել25 նոյեմբերի 2020 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Կրեմլում սխալ են որակել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման տպավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կարևոր է տարնաջատել զինվարական խաղաղապահների և ԼՂ-ում ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը։ «Դա սխալ տպավորություն է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում ընդլայնվում է, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մի կողմից հարկավոր չէ ամբողջությամբ տարանջատել, բայց նաև պետք չէ շփոթել մեր զինվորական խաղաղապահներին, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, ԼՂ-ում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Համատեղ հումանիտար կենտրոնը թափ է հավաքում։ Խնդիրներն այնտեղ մեծաթիվ են, որոնք խորացել են պատերազմի հետևանքով, և ահա հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղված է, և ամեն ինչ այդ շրջանակում է կատարվում»,-ասել է նա։ Անդրադառնալով Պուտինի հեռախոսազրույցներին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալևի հետ՝ Պեսկովն ասել է, որ քննարկվել է պայմանավորվածությունների ընթացքը, ինչպես նաև աշխատանքը մշտադիտարկման համատեղ կենտրոնի շրջանակում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպակատով։ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժսպասարկման և տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Արևելյան ռազմական շրջանի բժշկական հատուկ նշանակության ջոկատի ուժերն ու միջոցները։ ՌԴ ԱԻՆ-ը ևս ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում է ուղարկել Արցախ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |