Իրավապաշտպան Իշխանյանն ազատ է արձակվել![]() 25 նոյեմբերի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նոյեմբերի 25-ի երեկոյան ազատ է արձակվել, նա ավելի վաղ բերման էր ենթարկվել Կառավարության շենքի մոտակայքից, փոխանցում է Civilnet-ը: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու դեպքով: ՀՀ-ում նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնագրից հետո քաղուժերն ու առանձին գործիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |