Հայտարարություն. Բերձորցիներին չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել քաղաքը, հետագա կարգավիճակի ուղղությամբ բանակցում են

Հայտարարություն. Բերձորցիներին չի հրամայվել մինչև նոյեմբերի 30-ը լքել քաղաքը, հետագա կարգավիճակի ուղղությամբ բանակցում են

PanARMENIAN.Net - Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» մինչև նոյեմբերի 30-ը լքել Բերձորը։

Ըստ շրջանառվող լուրերի, դեկտեմբերի 1-ից, իբրև, Բերձորի կառավարումը պետք է անցնի ադրբեջանական կողմի ղեկավարության տակ, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել այդտեղ։

«Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայել» որ լքեն քաղաքը։

Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում, որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»։

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր ահազանգում են, թե Բերձորի բնակիչներին երեք օր ժամանակ է տրվել, որպեսզի լքեն քաղաքը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---