ՀՀ-ում կորոնավիրուսի 1785 նոր դեպք կա և մահվան 34 դեպք

ՀՀ-ում կորոնավիրուսի 1785 նոր դեպք կա և մահվան 34 դեպք

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 130,870-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1785-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 2142 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 103,055 է, փաստացի բուժվողներինը` 25,228-ը։

Մահվան ևս 34 դեպք կա, 28-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2068 դեպք կա, այլ պատճառով՝ 519:

Մեկ օրում թեստավորվել է 4383 մարդ։ Ընդհանուր առմամբ, 498,951 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---