Թորոսյան․ Covid-ի համաճարակի վիճակում բարելավում կա, ձմռանն ենք պատրաստվում26 նոյեմբերի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ի դրության Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հարաբերական կայուն է, մի փոքր բարելավում կա նախորդ 3-4 շաբաթների համեմատ, առողջապահության նախարարությունը մտածում է ձմեռային սեզոնին պատրաստվելու մասին, հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։ «Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն ավելի տանելի է, նոյեմբերի 25-ից չկան ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որոնք ծանր վիճակում են ու տեղավորել չենք կարողանում։ Հույս ունենք, որ նման իրավիճակը մոտակա շաբաթներին կպահպանվի»,-ասել է նախարարը։ Թորոսյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն պատվաստանյութերի հարցով միջազգային մի հավաքական պլատֆոմի արդեն կանխավճար է թողել՝ վերջնականորեն հաստատված պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախարարը նշել է, որ պատվիրվել է 300,000 բնակչի համար, այն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում կմատակարարվի 2021-ի գարնանը։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130,870-ի։ Փաստացի բուժվում է 25,228 մարդ, առողջացել է 103,055 հոգի։ Վիրուսից մահացել է 2068 մարդ։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 519 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |