ԱԺ մոտ բողոքի ակցիա է![]() 26 նոյեմբերի 2020 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ բողոքի ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցները դիմավորել են իշխանության ներկայացուցիչներին «Դավաճան իշխանություն», «Հողատու իշխանություն» գրությամբ պաստառներով։ Ցուցարարները նաև պահանջում են չեղարկել ռազմական դրությունը, տեղեկացնում է Aysor.am-ը: Պահանջում ենք, որ նրանք օր առաջ անցնցում հեռանան», - ասել է ակցիայի մասնակիցը: ԱԺ-ի մոտ ակցիայի մեկ այլ մասնակից ասել է, որ պատգամավորներն առաջին քայլը, որ պետք է անեն, ԱԺ նիստին ներկայանալն ու ռազմական դրությունը չեղարկելն է: «Դա պետք է անեն, որ մենք հնարավորություն ունենանք սահմանադրական ճանապարհով տուն ճանապարհելու Նիկոլ Փաշինյանին, ու հանրությունը հնարավորինս շուտ ընտրի երկրի հաջորդ լեգիտիմ իշխանությանը», - ասել է նա։ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին հարցն է, որը քննարկվում է ԼՀԿ նախաձեռնությամբ։ Նոյեմբերի 25-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծն արժանացել ր բացասական եզրակացության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |