Կոմիտասի պողոտայում $10 մլն-ով հանգստի գոտի կկառուցվի![]() 26 նոյեմբերի 2020 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային մի ծրագրի, որով նախատեսվում է նոր զբոսայգի կառուցել Կոմիտասի պողոտայում։ 10 մլն դոլարի նեդրումային առաջարկը գործադիրի նիստում ներկայացրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հայկ 88» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամասեր են տրամադրվել։ «Հայկ 88» ՍՊԸ-ն Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ընկերությունը 10 մլն դոլար ներդրումով նախատեսում է հանգստի գոտի կառուցել Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում, որը վերնանցումով կկապվի Կոմիտասի պողոտայի «Արաբկիր» մանկական այգու հետ։ Նախատեսվում է շատրվաններ և ջրավազաններ կառուցել, ամֆիթատրոն, ապահովել կաթիլային ոռոգում։ Նշվել է, որ ներկա դրությամբ այդ տարածքն անբարեկարգ վիճակում է։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |