ՊՆ դիմաց ակցիա են իրականացրել անհետ կորածների, գերեվարվածների և ժամկետային զինծառայողների հարազատները![]() 26 նոյեմբերի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին պաշտպանության նախարարության շենքի դիմաց շարունակվել է անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան։ Նրանք պահանջում են տեղեկություններ տրամադրել իրենց զինծառայողների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին։ Բացի այդ, այնտեղ են նաև ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք պնդում են, որ իրենց զավակները պատշաժ բուժօգնություն չեն ստանում։ Նրանց հանդիպել է ՊՆ ներկայացուցիչը, որը հարազատներից ստացել է իրենց բողոքները ներկայացնող գրություն։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել էր աշխատանքային խորհրդակցություն անհետ կորածների հարցով, որի ընթացքում հայտարարել էր, որ պետք է հոգ տանել, որ ընտանիքների անդամները տեղեկացվեն, թե ինչ աշխատանքներ են կատարվում, և չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում: Ավելի ուշ նա հանդիպել էր որոշ գերեվարվածների և անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |