35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ «Ազնավուր» հիմնադրամից![]() 26 նոյեմբերի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Ազնավուր» հիմնադրամի և գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է 35 տոննայից ավելի մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Հիմնադրամից հայտնում են, որ այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին»,- նշել է հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։ Հայաստանում օգնության բաշխման գործընթացը կկանոնակարգի «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը։ Հիմնադրամն այս ընթացքում սննդով և հիգիենայի պարագաներով է ապահովել Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված հարյուրավոր ընտանիքների, ինչպես նաև փոխանցում կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |