Միջադեպ ԱԺ-ում` Իմքայալականների ու ԲՀԿ-ականների միջև (Տեսանյութ)26 նոյեմբերի 2020 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում միջադեպ է եղել «Բարգավաճ Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել էր Իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում, նրան նախ ընդմիջել էր ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, ապա Պետրոսյանին միայն ամբիոնի մոտ խոսելու կոչ էր արել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Դրանից հետո տեղից սկսել է խոսել ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, մի քանի պատգամավոր ոտքի են կանգնել, լարված մթնոլորտը հանգստացնելու համար ԱԺ փոխխոսնակ Սիմոնյանը անվտանգության աշխատողներին է ներս հրավիրել։ Սիմոնյանը, դիմելով Զոհրաբյանին, խնդրել է հրահրելու փոխարեն հանդարտության կոչ անել։ Անվտանգության աշխատողների ներս գալուց հետո ԱԺ պատգամավորները զբաղեցրել են իրենց տեղերը։ Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո ՀՀ-ում ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականն է պահանջում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |