Սոթքի հանքավայրի մի մասն Ադրբեջանին կանցնի

Սոթքի հանքավայրի մի մասն Ադրբեջանին կանցնի

PanARMENIAN.Net - Քարվաճառում դարպասները տեղադրվել էին ժամանակավոր. սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրով։

Այս մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանքավայրն ամենախոշոր ոսկու հանքն է ՀՀ-ում՝ ավելի քան 130 տոննա ոսկու ու 170 տոննա արծաթի պաշարներով։ Այն պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությանը։

«Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։ Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---