Գերմանիան Հայաստանին 74 մլն եվրո կհատկացնի մի շարք ծրագրերի իրագործման համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Եր-անում մեկնարկեցին Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա խորհրդակցությունները: Ինչպես հաղորդեցին Հայաստանի Ֆինանսերի նախարարության մամլո ծառայությունում, հայ-գերմանական ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական - մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում - ջրահեռացում: Համեմատաբար փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության - բնապահպանության ոլորտներում: Երկօրյա խորհրդակցության շրջանակներում կքննարկվեն գործող - ապագա ծրագրերը: 2008թ. կնքված «ԳԴՀ կառավարության - ՀՀ կառավարության միջ- 2007-2008թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնգրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետ-յալ ծրագրերը` «Բնակարանային ֆինանսավորման շուկա (Հիպոթեքային շուկա)» ծրագրի II փուլը (6 մլն եվրո արժողությամբ), «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադ (խառը ֆինանսավորում)» ծրագիրը (29 մլն եվրո), «Գյումրի II բարձրավոլտ էլեկտրակայանի վերականգնում» ծրագիրը (մինչ- 14.6 եվրո), «Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցում» ծրագիրը (մինչ- 20.4 մլն եվրո), «Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում այլ շրջանակներում.Փուլ 2-րդ (ՀԵԾ II) հարակից միջոցառումներ» ծրագիրը (3 մլն եվրո դրամաշնորհ), «Տուբերկուլյոզի դեմ պայքարի» ծրագրի II փուլը (1 մլն եվրո դրամաշնորհ):



ԳԴՀ կառավարության կողմից միջոցները տրամադրվել են արտոնյալ պայմաններով` 40 տարի մարման ժամկետով, 0.75 %-ով, 10 տարի մարման արտոնյալ ժամկետով: Ընդհանուր առմամբ հայ-գերմանական ֆինանսական համագործակցություն շրջանակներում մինչ օրս Հայաստանին հատկացվել էր 235 մլն եվրո, որոնցից 195 մլն` վարկային միջոցներ, եւ 40 մլն` գրանտեր:



Նշենք, որ խորհրդակցություններում հայկական կողմը գլխավորեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, գերմանական պատվիրակությունը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եվ զարգացման նախարարության ներկայացուցիչ տիկին դոկտոր Մարիոն Ուրբանը:-ապ-
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---