Փաշինյան․ Մեկ ժամում 2 անգամ խոսել եմ Պուտինի հետ՝ Լաչինի, անհետ կորածների, գերիների մասին![]() 27 նոյեմբերի 2020 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկ ժամվա ընթացքում երկու հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր: Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը»,-ասվում է գրառման մեջ: Նոյեմբերի 26-ին անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ։ Ինչպես հայտնել էր Փաշինյանի խոսնակը, վարչապետը լսել է նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրել տարվող աշխատանքների վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |