ՀՀ-ում Covid-19-ի 1476 նոր դեպք կա և 30 մահ![]() 27 նոյեմբերի 2020 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 132,346-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1476-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է ևս 2094 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 105,149 է, փաստացի բուժվողներինը` 24,580-ը։ Մահվան ևս 30 դեպք կա, 22-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2090 դեպք կա, այլ պատճառով՝ 527: Մեկ օրում թեստավորվել է 3656 մարդ։ Ընդհանուր առմամբ, 502,607 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |