Փաշինյանն ակնարկել է՝ Մովսես Հակոբյանը Ջաբրայիլում ձախողման պատասխանատուներից է27 նոյեմբերի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՆ ռազմական վերահսկողության պետի պաշտոնից հրաժարական տված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին կիսում է Ջաբրայիլում ձախողման պատասխանատվությունը՝ իր «ապօրինի միջամտություններով»։ Նա նշել է, որ հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ Պաշտպանական շրջանի (Ջաբրայիլ-խմբ․) հատվածում մարտնչած բազմաթիվ զինվորներ, հազարավոր սպաներ, գեներալներ։ «Բայց, ցավոք 9-րդ ՊՇ-ն ճողքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունն այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ է անում»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նրա ԳՇ պետի պաշտոնավարման օրոք 42 մլն դոլար է մսխվել անպիտան զենք գնելու վրա։ Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նոյեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին։ Վարչապետն անդրադարձել է նաև Հակոբյանի՝ վարչապետի կնոջ մասին հայտարարությանը։ «Իմ կնոջն է թիրախ դարձնում ՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70%-ը լքել է այն, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքը՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ատեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի անկկարագրելի օրինակ։ Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն էր, չէի իմացել»․- ասել է նա։ Վարչապետը նշել է, որ Աննա Հակոբյանն իր հանձնարարությամբ է այցելել Պաշտպանության բանակի հրամանատարական կետ՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու: «Այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, որ մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամի ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելը ի՞նչ գործելակերպ է»,- ասել է նա՝ նշելով, որ ոմանք Ստեփանակերտից հետ են կանչվել՝ խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտության պատճառով՝ ակնարկելով Հակոբյանին։ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 19-ի իր ասուլիսի ընթացքում պատասխանելով Աննա Հակոբյանի՝ ռազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցելու մասին հարցին, ասել էր, որ մեկ անգամ է նրան տեսել հրամանատարական կետում, էկրանի առաջ նստած, դիտել են Մատաղիսի գործողությունները, որևէ բանի նա չի միջամտել։ Նա խնդրել է Հակոբյանին հեռանալ հրամանատարակ կետից, ինչից հետո իրեն կանչել են Երևան և ասել, որ իր Արցախ չգնալու հրաման կա։ Կարդացեք նաև՝ Մովսես Հակոբյանը՝ վարչապետի հրամանների, ԳՇ նախկին պետի ու Աննա Հակոբյանի մասին Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |