Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մոտ 200 զինծառայող է բուժվում․ Այն ընդլայնվում է27 նոյեմբերի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում նոյեմբերի 27-ի դրությամբ բուժվում է մոտ 200 զինծառայող, նրանց 90%-ն Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի պատճառով վիրավորվածներն են, իսկ նոյեմբերի 30-ից դրան կից կգործի վիրավոր զինվորների համար նախատեսված կացարանը, PanARMENIAN.Net ին ասաց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը։ Նա նշեց, որ կացարանը նախատեսված կլինի մարզաբնակ և ինքնուրույն տեղաշարժման հնարավորություն ունեցող զինվորների համար։ «Այն մեր կենտրոնին մոտ գտնվող կացարան է Երիտասարդական հիմնադրամում, որպեսզի մարզաբնակ ու ինքնուրույն տեղաշարժվելու ի վիճակի զինվորները՝ մոտ 100 հոգի, բուժվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կացարանում բոլոր պայմանները ստեղծված են՝ սննդից մինչև հագուստի լվացում։ Ավելի վաղ «Իմ քայլը» հիմանդրամից հայտնել էին, որ իրենց աջակցությամբ կենտրոնում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի՝ այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի: Նպատակն իրագործելու համար կնքվել է 180 մլն դրամի նվիրաբերության պայմանագիր։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել |