Դերբիի քաղխորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը![]() 27 նոյեմբերի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարությունը: Նշվում է, որ բանաձևի համաձայն` Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրելու իրենց պատմական հայրենիքում։ Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի անկախությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |