ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել![]() 27 նոյեմբերի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել, փոխանցում է Pastinfo.am-ը։ Սաղաթելյանը նշել է, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետ ինքը կապ չունի, այն «երևակայական է»։ Նա նշել է, որ չի ընդունում մեղադրանքը, իսկ կատարվածն իր անձի դեմ ուղղված հետապնդում է։ Սաղաթելյանը հայտնել է, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով)՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում։ ՀՀ-ում սեպտեմբերի 27-ից ռազմական դրություն է, սակայն նոյեմբերի 27-ի դրությամբ վերացվել է հավաքների ազատության արգելքը։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |