Գորիս-Կապան ճանապարհի` Ադրբեջանի ԽՍՀ-ով անցնող հատվածի հարցով հստակություն դեռ չկա![]() 27 նոյեմբերի 2020 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ից հետո Հայաստանի հարավային Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածով երթևեկության հարցով հայկական կողմը զբաղվում է, ավտոճանապարհի հետագա ճակատագրի համար, սակայն, մեկ գերատեսչություն չէ, որ պատասխանատու է, PanARMENIAN.Net ին ասացին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Հայաստանի հարավային երկու խոշոր քաղաքները կապող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն անցնում է «ադրբեջանական նոր սահմանով», նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքով։ Նախարարությունից շեշտեցին, որ հարցը միայն իրենց տիրույթում չէ, սակայն խոստացան պաշտոնական հստակեցումից հետո հայտնել այդ մասին։ 2020-ի հուլիսի վերջին Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում մոտ 12 կմ նախատեսվում էր հիմնանորոգել ու ավարտին հասցնել 150 օրվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, ճանապարհի երկու հատվածի հիմնանորոգման համար նախատեսվում էր ծախսել մոտ 1 մլրդ դրամ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |