ՀՀ-ում Covid-19-ի 1248 նոր դեպք կա և 39 մահ![]() 28 նոյեմբերի 2020 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 133,594-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1248-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է ևս 1330 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 106,479 է, փաստացի բուժվողներինը` 24,459-ը։ Մահվան ևս 39 դեպք կա, 31-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2121 դեպք կա, այլ պատճառով՝ 535: Մեկ օրում թեստավորվել է 3358 մարդ։ Ընդհանուր առմամբ, 505,965 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |