ԱԳՆ․ ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ-ն հստակեցրել են ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերը28 նոյեմբերի 2020 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հստակեցրել են ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերը, հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։ «Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |